ԱԺ պաշտպանության հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել դեռևս անցած տարեվերջին Հայաստանի ու Հունաստանի միջև կքնված ռազմատեխնիկական համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթղթի համաձայն՝ Աթենքն ու Երևանը ծրագրում են համագործակցել ռազմարդյունաբերության ոլորտում։
Թե մասնավորապես ի՞նչ զինատեսակների արտադրության համար, չի բացահայտվում։ Հայաստանն ու Հունաստանը փաստաթղթով հնարավորություն կունենան միմյանց ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել, տեխնիկական աջակցություն տրամադրել ու մասնագիտական կրթություն, վերապատրաստում իրականացնել։
Երկու երկրները այս համաձայնագրով հնարավորություն կունենան նաև ռազմական նշանակության համատեղ ձեռնարկություններ հիմնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Աթենքը նոր լիցք են հաղորդում ռազմատեխնիկական համագործակցությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել