«Այրված մոխիրը ձյան փաթիլների նման թափվում է». իրավիճակը Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով նվազագույնը 10 մարդ է մահացել, հաղորդում են Նահանգների պաշտոնական աղբյուրները։ Չորրորդ օրն է՝ կրակը չեզոքացնել չի ստացվում։

Շրջանի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել, որ հրդեհի բռնկման կասկածյալ է, բայց դեռ չկան ապացույցներ, որ դա դիտավորյալ է եղել։

«Ազատության» հետ զրույցում տեղի հայերը ներկայացրել են իրավիճակը։

Your browser doesn’t support HTML5

Հայաշատ համայնքները՝ կրակի օջախների մեջտեղում, բայց կառավարելի հեռավորության վրա

Your browser doesn’t support HTML5

Գլենդելում օդի վիճակը վատ է. Գլենդելի քաղաքապետը հորդորում է մնալ տանը

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հեղինակ Հրայր Թամրազյանը տեղից պատմեց, որ ամենամեծ վնասը կրել է Փելիսեյս թանկարժեք առանձնատների թաղամասը։ Այն բառացիորեն ջնջվել է։ Հայկական բնակավայրերից ամենաշատ տուժածը Փասադենան ու Ալթադենան են։

«Այրված մոխիրը ձյան փաթիլների նման թափվում է», - ասաց նա։

Նորդ Հոլիվուդի բնակիչներից Նաիրա Նալբանդյանն փոխանցեց՝ կրակը տեսանելի է հեռվից, բայց արդեն իսկ զգուշացում ստացան՝ կարող է էվակուացվեն։

Նա պատմում է՝ այրված տների տերերն անորոշության մեջ են։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.