Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, նման որոշումներն առանց պետության ղեկավարի չեն կարող կայացվել։ Սա նրա որոշումն է», - ասել է Պեսկովը:
Անցած գիշեր ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել էին, որ Սիրիայում իշխանությունը կորցրած Ասադը ժամանել է Ռուսաստան, որտեղ էլ ապաստան է ստացել։ Պեսկովի խոսքով՝ Պուտինի օրակարգում Ասադի հետ հանդիպում նախատեսված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ապաստան է տվել Ասադին ու ընտանիքին. ռուսական ԶԼՄ-ներ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուլյանովը հաստատել է՝ Ասադն ու նրա ընտանիքը Մոսկվայում ենՌուսաստանյան իշխանությունները պաշտոնապես Ասադին անվանում են նախկին նախագահ՝ պնդելով, որ նրա համաձայնությամբ է ընդդիմությանը փոխանցվել իշխանությունը։
Մինչ այս պահը ինքը՝ Ասադը չի մեկնաբանել իր երկարամյա ռեժիմի տապալումը, նաև չի ներկայացել հանրությանը։
Ռուսաստանը Սիրիայի դաշնակիցներից է, որի ռազմական աջակցության շնորհիվ Ասադին հաջողվել է պահպանել իշխանությունը ավելի քան մեկ տասնամյակ տևած արյունալի քաղաքացիական պատերազմի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն. Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան»