Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին

Լուսանկարում՝ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը

Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ տեղեկացնելով, որ գործով մեղադրյալները 15-ն են։

Իսկ ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց 1news.az-ը հայտնում է, որ հունվարի 17 -ին տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական դատավարությունը։ Այդ օրը որոշվելու է՝ դատաքննությունը բաց, թե փակ ձևաչափով է տեղի ունենալու։

Արայիկ Հարությունյանին և Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ մեղադրանքները շինծու են և քաղաքական։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի փաստաբանը պնդում է՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումները հերքող փաստեր չկան. Բաքուն մերժում է նրա այցերը