Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի ղեկավարությունից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի հետ կապերի հեռանկարի վերաբերյալ:
Այդ մասին այսօր Ալմաթիում ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր հայ գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը հստակություն կհաղորդի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հեռանկարների առումով», - ասել է Տասմագամբետովը:
Հայաստանը վերջին ժամանակաշրջանում չի մասնակցել ՀԱՊԿ-ի կազմակերպած միջոցառումներին ոչ պետությունների ղեկավարների, ոչ պաշտպանության նախարարությունների, ոչ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների և ոչ էլ օրենսդիրների մակարդակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրղըզստանն առաջարկում է ակտիվացնել ՀԱՊԿ-ի միջազգային գործունեությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին