Արմեն Գրիգորյանն ու Դեյվիդ Քոհենը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանն ընդունել է Դեյվիդ Քոհենին, 21-ը մայիսի, 2024թ.

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ԱԽ գրասենյակը:

Հայաստանում գտնվող Դեյվիդ Քոհենին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը. Դեյվիդ Քոհենին ընդունել է վարչապետը

2022 թվականի հուլիսին Հայաստան էր այցելել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, նույն տարվա դեկտեմբերին էլ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը: