Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում:
2022 թվականի հուլիսին Հայաստան էր այցելել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, նույն տարվա դեկտեմբերին էլ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը: