Ադրբեջանի հյուրընկալած COP29 համաժողովը, որին բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ չեն մասնակցում, ավելի շատ պառակտմամբ է նշանավորվում, քան միասնությամբ, գրում է Reuters գործակալությունը` հայտնելով միջոցառումից Արգենտինայի պատվիրակության հեռացման մասին:
Գործակալությունը նշում է, որ արգենտինացի պաշտոնյաները ընդհատում են իրենց մասնակցությունը համաժողովին Արգենտինայի նախագահի հանձնարարությամբ։
Ըստ հաղորդումների՝ նախագահ Խավիեր Միլեին, ով նախկինում գլոբալ տաքացումը կեղծիք էր անվանել, այս շաբաթ պետք է հանդիպի Դոնալդ Թրամփի հետ, որը նույնպես կասկածի տակ է դնում կլիմայի փոփոխությունների մասին պնդումները։
Երեկ էլ Ֆրանսիայի կլիմայի հարցերով ամենաբարձրաստիճան պաշտոնյան է որոշել չեղարկել այցը Բաքու՝ Փարիզի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարությունների պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ալիևի հայտարարություններն անընդունելի են»․ ֆրանսիացի նախարար չի մեկնի Բաքու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «ոչ կառուցողական մոտեցում» է որակում COP29-ին չմասնակցելու Փարիզի որոշումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են չեղարկել, և ովքեր Բաքվում չեն մասնակցում COP29-ին