Արևմուտքը, հրավիրելով Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցանկանում է պոկել այդ երկրներին Ռուսաստանի հետ համագործակցությունից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
Ռուս դիվանագետի պնդմամբ, «Կովկասում եվրատլանտիստների կողմից իրենց բաղադրատոմսերի պարտադրումը հանգեցնում է տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն»։
«Ամերիկացիների կողմից իրենց ապակառուցողական ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու ևս մեկ փորձ։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար թողտվությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում պոկել մեր ընկերներին և հարևաններին Ռուսաստանի հետ համագործակցությունից», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի, «Բաքուն և Երևանը լավ են հասկանում դա»։
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ Վաշինգտոնում հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
Պաշտոնական Երևանը հանդիպման հրավերն ընդունել է, Բաքվից հրապարակային որևէ արձագանք դեռ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի և Բաքվի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ Պատել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան կողմին կհաջողվի՞ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել Վաշինգտոնում