Միրզոյանը մեկնում է Լիտվա

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։

ԱԳՆ-ից փոխանցում են, որ կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և փոխըմբռնման հուշագրի ստորագրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիտվան 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի ՀՀ-ին, Երևանը շնորհակալություն է հայտնել