Մատչելիության հղումներ

Լիտվան 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի ՀՀ-ին, Երևանը շնորհակալություն է հայտնել


Հայաստանի և Լիտվայի վարչապետերի հանդիպումը Գերմանիայում, 19-ը փետրվարի, 2023թ․
Հայաստանի և Լիտվայի վարչապետերի հանդիպումը Գերմանիայում, 19-ը փետրվարի, 2023թ․

Լիտվան 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին Լոռու և Տավուշի մարզերում մայիսի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղների հետևանքները վերացնելու համար, երեկ հաղորդել է Լիտվայի կառավարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհակալություն է հայտնել լիտվացի իր գործընկերոջը՝ Ինգրիդա Շիմոնիտեին, աջակցության համար։

«Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները», - X-ի էջում գրել է Հայաստանի գործադիրի ղեկավարը։

Չորս մահված պատճառ դարձած ջրհեղեղը դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել, տներ, անասուններ ու այգիներ քշել տարել։

Բնակիչների, շենք-շինությունների վնասները դեռ հաշվառվում են, գույքագրումը չի ավարտվել։ Աղետի գոտու բնակիչների կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ էլ դեռ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG