Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, հավելելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները լուծում չեն:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր երեկ հայտարարել, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իրանից և, հավանաբար, շաբաթների ընթացքում դրանք կօգտագործի Ուկրաինայում: Բլինքենը զգուշացրել էր, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ բալիստիկ հրթիռներ մատակարարելու համարԹեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունն անվանել է «տգեղ քարոզչություն»: Կրեմլն էլ, իր հերթին, հայտարարել է, որ «տարբեր սպառազինությունների փոխանցման մասին պնդումներն անհիմն են»:
Միևնույն ժամանակ, Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը համագործակցում է փոխադարձ շահեր հետապնդող բազմաթիվ երկրների հետ։
«Ռուսաստանի զինված ուժերն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում իրականացնելու համար», - վստահեցրել է Կրեմլի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, Թեհրանը հերքում է Մոսկվային բալիստիկ հրթիռների մատակարարումը