Անօրինական միգրացիան կանխելու հարցով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։
Truth սոցիալական ցանցի իր էջում Թրամփը գրել է, որ Շեյնբաումը համաձայնել է կանխել միգրացիան Մեքսիկայով դեպի Միացյալ Նահանգներ՝ փաստացի փակելով հարավային սահմանը:
«Մենք նաև քննարկել ենք թմրամիջոցների զանգվածային ներհոսքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու հնարավոր միջոցները, ինչպես նաև ԱՄՆ-ում դրանց սպառումը», - գրել է Թրամփը` Մեքսիկայի նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ որակել։
Երկու օր առաջ էլ Թրամփը զգուշացրել էր, որ պաշտոնը ստանձնելուց (2025-ի հունվարի 20-ին) հետո 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար։
Նրա խոսքով՝ այս հրամանագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարևան երկրները չեն դադարեցրել «անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների՝ նախևառաջ ֆենտանիլի ներհոսքը Միացյալ Նահանգների տարածք»։
Վերընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում էլ նա որպես առաջնահերթություն նշել էր անօրինական միգրանտների դեմ պայքարը։ The Wall Street Journal-ի գնահատմամբ, արտաքսումները կարող են ազդել մոտ 20 միլիոն ներգաղթյալների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն