Անօրինական միգրանտները չեն կարողանա բանկերից օգտվել, մեքենա վարել, ամուսնանալ, երեխաներին դպրոցում գրանցել․ ՌԴ ՆԳՆ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանը երկրում անօրինական բնակվող օտարերկրացիների գրանցամատյան է ստեղծում, «Կոմերսանտ»-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը։

Գրանցամատյանում ներառվելուց հետո միգրանտները չեն կարողանա «մեքենա վարել, օգտվել բանկային ծառայություններից, գույք գրանցել, ամուսնություն կնքել և լուծարել, երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում գրանցել», մանրամասնել է Գորովոյը։

Թե, երբ կստեղծվի ռեեստրը, հայտնի չէ։ Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ նման տեղեկատվություն փոխանցող կազմակերպությունների հետ դեռ էլեկտրոնային փոխգործակցության որոշ աշխատանքներ կան իրականացնելու։

Գորովոյը նաև ասել է, որ 2024-ի դեկտեմբերի 1-ից Մոսկվայի օդանավակայաններում Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիներին լուսանկարով և մատնահետքով նույնականացնելու փորձնական ընթացակարգ է գործարկվելու։

Փորձարկումից հետո ռուսաստանցի պաշտոնյան չի բացառել, որ համակարգը ներդրվի նաև բոլոր սահմանային անցակետերում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ քննչական կոմիտեն միգրացիոն օրենսդրությունը խստացնելու առաջարկներ է ուղարկել Պետդումա