Ռուսաստանը Ղրիմին կապող Կերչի կամրջին հարյուրավոր մեքենաներ են խցանման մեջ հայտնվել՝ տարածքում տեղի ունեցած պայթյունների ֆոնին։
Ենթադրվում է, որ պայթյուններն ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով են տեղի ունեցել, Կիևը չի արձագանքում։
Ռուսաստանյան "Крымский ветер" տելեգրամյան ալիքը պայթյունների մասին տեսանյութ է հրապարակել և պնդել, որ դրանց հետևանքով «մեծ հրդեհ» է բռնկվել։
19 կիլոմետր երկարությամբ Կերչի կամուրջը, որով երթևեկում են թե՛ ավտոմեքենաներ, թե՛ երկաթուղի, շահագործման է հանձնվել 2018 թվականին և ծառայում է որպես մատակարարման կարևոր ուղի ռուսական զորքերի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. փլուզվել է ճանապարհի մի մասը