Անկարան կարող է օգնել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու գործին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան կարող է օգնել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու գործին՝ համոզմունք հայտնելով, որ հնարավոր է հասնել արդարացի լուծման, որը կբխի երկու կողմի շահերից:

Պուտինն ու Էրդողանը շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են նաև Գազայի հատվածում, Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու ուղիները, ասվում է Թուրքիայի նախագահականի հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Էրդողանը Աստանայում կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները