Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը Աստանայում կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները


Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․
Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր Աստանայում մոտ մեկ ժամանոց հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան կարևորում է Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը։

«Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել դրա համար, մենք կողջունենք շփումները հարևան պետությունների հետ, որոնք թույլ են տալիս այս գործընթացի հետագա հաջող զարգացմանը», - ասել է Պեսկովը։

Պուտինն ու Պեսկովը Աստանայում մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի երկօրյա նիստին։

ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։ Կազմակերպությունն 9 անդամ պետություն ունի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան։ Ակնկալում է նաև Բելառուսի անդամակցությունը, որը նախատեսվում է հաստատել հուլիսի 4-ին կայանալիք գագաթնաժողովում։ Հայաստանը կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG