Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնում ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես, Անար Մամեդլիի ձերբակալություններով», - «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ալիևի վարչակազմից պահանջելով անհապաղ ազատ արձակել «անարդարացի կերպով ձերբակալվածներին»։
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանի ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից մեկ օր անց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման գործընթացից հետո սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր. ԱլիևԱմերիկյան կողմի հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ էր արել՝ հետևել միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում, և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացի կերպով ձերբակալվածներին:
Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Մամեդլին ձերբակալվել Abzas Media-ի գործով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Abzas Media-ի գործով ևս մեկ լրագրող է ձերբակալելՆրա ձերբակալությունը դատապարտել են մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Human rights watch-ը։
Անար Մամեդլին նախկին քաղբանտարկյալ է, 2013 թվականին նա ազատազրկման էր դատապարտվել տնտեսական հանցագործողությունների մեղադրանքով։ Ազատ արձակվելուց հետո Մամեդլին գլխավորել է ընտրական գործընթացների մոնիտորինգով զբաղվող կազմակերպություն, որն անցած փետրվարին կոշտ քննադատել էր նախագահական արտահերթ ընտրությունների ընթացքն ու արդյունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում լրագրողների դեմ բռնաճնշումների հերթական ալիքն է