ԱՄՆ իշխանությունները դիտարկում են F-16 կործանիչների համար Ուկրաինային JASSM թևավոր հրթիռներ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյային և հարցի քննարկմանը ծանոթ երկու այլ աղբյուրների։
Խոստացված 79 ամերիկյան կործանիչների առաջին խմբաքանակը Կիևը ստացել է երկու շաբաթ առաջ: Ըստ The Telegraph-ի՝ առաջին ինքնաթիռներն արդեն մարտական առաջադրանքներ են կատարել Ուկրաինայում՝ հակաօդային պաշտպանության համար։
Դեռ շատ աշխատանք պետք է արվի նախքան հրթիռները կհասնեն Կիև, զգուշացրել է վարչակազմի պաշտոնյան՝ նշելով, որ նախ պետք է վստահ լինել, որ Կիևի խորհրդային և F-16 կործանիչները կարող են հրթիռներ արձակել ավելի քան 370 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների ուղղությամբ: Վերջնական որոշում, ըստ նրա, դեռ չկա։
JASSM (Joint Air-to-Surface Standoff Missile) բարձր ճշգրտության հրթիռ է: Ըստ արտադրող Lockheed Martin-ի՝ հրթիռի հեռահարությունը կարող է հասնել 926 կիլոմետրի՝ կախված մոդիֆիկացիայից, իսկ մարտագլխիկը կշռում է մոտ 450 կիլոգրամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինային տրամադրվելիք F-16-ների մի մասը կտեղակայվի արևմտյան երկրների ավիաբազաներում