ԱՄՆ-ը Կիևի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն է կրում Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության համար, այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ասել են Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին և բողոք հայտնել։
«Միացյալ Նահանգները, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաարդիական զենքերը, ներառյալ ATACMS տեսակի հրթիռները՝ կասետային մարտագլխիկներով»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ այդ հրթիռներն ուղղվում են Սևաստոպոլի բնակիչների վրա, դրանց թիրախների ընտրությունը կառավարում են ամերիկացի զինվորական մասնագետները, հետևաբար, ԱՄՆ հավասարաչափ բեռ է կրում Կիևի ռեժիմի հետ, «որը պատասխանատու է այս ոճրագործության համար»:
Երեկ հաղորդվեց, որ Սևաստոպոլի հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ամերիկյան զենքով ՌԴ տարածքի թիրախներին հարվածելու թույլտվության համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտարարել է՝ Բայդենի հետ պայմանավորվել է ATACMS-ի մատակարարման շուրջ