Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան։
«Ողջույն Հայաստանից», -X-ի իր էջում հայերեն գրել է Զեյան՝ շարունակելով՝ ակնկալում է ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ժողովրդավարական օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխումների խթանման ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն X-ում նաև գրել է, որ այցելել է Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիր՝ «բացահայտելու Հայաստանի հարուստ կրոնական և մշակութային ժառանգությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Թբիլիսի, հաջորդ կանգառը Երևանն է