ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են

Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ նոյեմբերի 5-ին որոշելու են, թե առաջիկա չորս տարիներին երկիրը ով է շարունակելու ղեկավարել՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, թե դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը:

Ընտրատեղամասերն ԱՄՆ արևելյան որոշ նահանգներում բացվում են նոյեմբերի 5-ին առավոտյան ժամը 5-ին, և քվեարկությունը կշարունակվի ամբողջ երկրում, ներառյալ Ալյասկայում և Հավայան կղզիներում մինչև երեկոյան ժամերը:

ԱՄՆ-ի հետախուզական և անվտանգության պաշտոնյաները նոյեմբերի 4-ին Ռուսաստանին և Իրանին մեղադրել են կիբերհարձակումների և ապատեղեկատվության արշավներն ընդլայնելու համար՝ նշելով, թե այդպիսով Մոսկվան ու Թեհրանը նպատակ ունեն տարաձայնություն մտցնել ԱՄՆ ընտրողների միջև:

Թեհրանը և Մոսկվան հերքել են, թե որևէ կապ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության տարածման հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ գործակալությունները մեղադրում են Մոսկվային և Թեհրանին ապատեղեկատվության արշավների համար

Թրամփը երրորդ անգամ է առաջադրվում այն բանից հետո, երբ 2020 թվականին պարտվել էր գործող նախագահ Ջո Բայդենի հետ ընտրապայքարում, ով հրաժարվել էր մասնակցել այս տարվա ընտրություններին և հորդորել էր Քամալա Հարիսին առաջադրել որպես նախագահի թեկնածու: Հարիսը, ընտրվելու դեպքում կդառնա ԱՄՆ առաջին կին նախագահը:

Ընտրությունների արդյունքը կարող է ավելի շատ ազդել Ուկրաինայի վրա, քան ցանկացած այլ երկիր։

Թեկնածուները երկու շատ տարբեր դիրքորոշումներ են արտահայտել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ, որի պաշտպանությունը ռուսական զորքերի ներխուժումից մեծապես կախված է ԱՄՆ ռազմական, ֆինանսական և դիվանագիտական աջակցությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարիսը կամ Թրամփը. ի՞նչ է դա նշանակելու Ուկրաինայի համար

Հարիսն ասել է, որ կշարունակի Ուկրաինային օգնելու Բայդենի քաղաքականությունը՝ հստակորեն արտահայտելով Ռուսաստանին պարտված տեսնելու ցանկությունը։

Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային՝ ասելով, որ Եվրոպան պետք է կրի բեռի մեծ մասը՝ աջակցելով Կիևին ռուսական ներխուժման դեմ, և կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի ապագան:

Հարիսը նոյեմբերի 4-ն անցկացրել է Փենսիլվանիայում:

«Դուք պատրա՞ստ եք դա անել», - ասել է Քամալա Հարիսը Սկրանտոնում գտնվող աջակիցներին, որոնք կանգնած էին՝ ձեռքերում պահած «Քվեարկիր ազատության համար» գրվածքով ցուցանակներ:

Թրամփն օրը սկսել է Հյուսիսային Կարոլինայում, այցելել՝ Փենսիլվանիա, իսկ հետո օրն ավարտել Միչիգանում:

Այդ երեք նահանգները Վիսկոնսինի, Ջորջիայի, Արիզոնայի և Նևադայի հետ միասին այն յոթ նահանգներն են, որոնք հավանաբար կորոշեն ընտրությունների արդյունքները:

Ավելի քան 77 միլիոն ընտրող արդեն մասնակցել է քվեարկությանը, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք քվեարկությունը ցույց կտա, թե որ թեկնածուն է ավելի լավ արել քարոզարշավը՝ կողմնակիցներին ընտրատեղամասեր տանելու հարցում:

Հարրիսն արդեն քվեարկել է փոստով։ Թրամփը մտադիր է ընտրությունների օրը քվեարկել Ֆլորիդայում։

Your browser doesn’t support HTML5

Երբ կիմանանք ԱՄՆ նորընտիր նախագահի անունը