Մատչելիության հղումներ

ԱՄՆ գործակալությունները մեղադրում են Մոսկվային և Թեհրանին ապատեղեկատվության արշավների համար


ԱՄՆ-ի հետախուզական և անվտանգության պաշտոնյաները մեղադրում են Ռուսաստանին և Իրանին կիբերհարձակումների և ապատեղեկատվության արշավների համար՝ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ֆոնին:

«Ռուսաստանի հետ կապված ազդեցության դերակատարները տեսանյութեր են պատրաստում և կեղծ հոդվածներ են ստեղծում ընտրությունների օրինականությունը խաթարելու համար, ընտրողների մոտ վախ սերմանելով ընտրական գործընթացի վերաբերյալ», - այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել են Ազգային հետախուզության, ՀԴԲ-ի և ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության տնօրենի գրասենյակը:

ԱՄՆ գործակալությունների հայտարարության մեջ ասվում են, որ ռուսական ազդեցության դերակատարները վերջերս հրապարակել են մի հոդված, որում կեղծ պնդում է արվում, թե ԱՄՆ պաշտոնյաները որոշ նահանգներում ծրագրում են կազմակերպել ընտրակեղծիքներ՝ օգտագործելով մի շարք մարտավարություններ, ինչպիսիք են քվեաթերթիկների լցոնումը և կիբերհարձակումներ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը նույնպես մնում է «զգալի արտաքին ազդեցության սպառնալիք» ընտրությունների համար. - «Իրանի ազդեցության դերակատարները կարող են ձգտել ստեղծել կեղծ մեդիա բովանդակություն, որը նպատակ ունի ճնշել քվեարկությունը կամ բռնություն հրահրել, ինչպես դա արել են անցյալ ընտրական փուլերում»:

Թեհրանը և Մոսկվան հերքել են, թե որևէ կապ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության տարածման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG