ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը պահանջել է պաշտոնանկ անել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային։
Նշվում է, որ նման պահանջի համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի կազմակերպումը Փենսիլվանիայի ռազմական գործարան։
Այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյի, սենատոր Բոբ Քեյսիի և Ներկայացուցիչների պալատի անդամ Մեթ Քարթրայթի հետ, բոլորը Դեմոկրատական կուսակցությունից են:
Ջոնսոնն ու Հանրապետական կուսակցության մեծ մասն իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ ճիշտ կլիներ միջոցառմանը հրավիրեին գոնե մեկ հանրապետականի։
«Այցը գործարան ակնհայտորեն հօգուտ դեմոկրատների քարոզարշավի էր և միջամտություն էր ընտրություններին», - հայտարարել է Մայք Ջոնսոնը:
Փենսիլվանին նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում վճռորոշ ձայն ունեցող նահանգներից է համարվում։
Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։
Նոյեմբերի ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում են դեմոկրատ թեկնածու, ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը և հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարիսը կողմ է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային շարունակական աջակցությանը, Թրամփը բազմիցս քննադատել է ներկայիս վարչակազմի քաղաքականությունը Կիևի նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարցումները վկայում են՝ դեբատների հաղթողը Քամալա Հարիսն է