Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կապի դուրս չի եկել միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից հետո, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Վերջինս նաև հայտարարել է, որ հիպոթետիկ հակամարտության դեպքում Եվրոպայում տեղակայված ԱՄՆ մարտավարական միջուկային զենքը ռուսական հնարավոր թիրախների ցանկում է, և որ չի բացառում նաև ԱՄՆ գործողություններին ի պատասխան, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրենց կողմից միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը։
Օրերս ՌԴ նախագահը հայտարարել էր, որ նոր միջին հեռահարության բալիստիկ հրթիռը կշարունակվի փորձարկվել, այդ թվում՝ մարտական պայմաններում։