ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և իր բրիտանացի գործընկեր Դևիդ Լամմին այսօր ժամանել են Կիև՝ մի շարք հանդիպումներ ունենալու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Բլինքենը և Լամմին Կիև են այցելում այն ժամանակ, երբ երկիրը հորդորում է իր դաշնակիցներին թույլ տալ արևմտյան զենքերով հեռահար հարվածներ հասցնել ռուսական տարածքին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հայտարարել, որ իր վարչակազմն ուղիներ է «մշակում»՝ վերացնելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ուղիներ է «մշակում»՝ վերացնելու Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ հեռահար զենքի կիրառման սահմանափակումները