Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ուղիներ է «մշակում»՝ վերացնելու Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ հեռահար զենքի կիրառման սահմանափակումները


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմն ուղիներ է «մշակում»՝ վերացնելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։

Միացյալ Նահանգները դժկամությամբ է գալիս այն գաղափարին, որ թույլատրի իր տրամադրած զենքի կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար՝ մտահոգված լինելով, որ այս ամենն էլի ավելի կսրի հակամարտությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ հորդորեց արևմտյան երկրներին՝ վերացնել սահմանափակումները։ Գերմանիայում հավաքված ռազմական և պաշտպանության ոլորտի առաջնորդներին նա կոչ արեց չզսպել իր երկրի կարողությունը՝ պայքարելու Կրեմլի ուժերի դեմ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ ասաց, որ սահմանափակումների վերացումը «պատերազմի խաղի կանոնները չի փոխի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG