ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։
Ըստ Պենտագոնի՝ Օսթինն ու Բելոուսովը քննարկել են հաղորդակցության ուղիները բաց պահելու կարևորությունը։
«Ամերիկայի ձայնի»-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը լրագրողներին ճեպազրույցում ասել է, որ հեռախոսազրույցը կայացել է Օսթինի նախաձեռնությամբ և որ սա Պենտագոնի ղեկավարի և իր ռուս գործընկերոջ միջև առաջին խոսակցությունն էր 2023 թվականի մարտից ի վեր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված վիճակը։ Բելոուսովն ընդգծել է իրավիճակի հետագա սրման վտանգը՝ ուկրաինական բանակին ամերիկյան զենքի շարունակական մատակարարումների հետ կապված։
Միացյալ Նահանգները և ԽՍՀՄ-ը 1963 թվականի հունիսի 20-ին «Թեժ գծի» վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս կերպ երկու երկրները պաշտոնապես հաստատում էին իրենց ջանքերը միջուկային պատերազմի վտանգը նվազեցնելու ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ է դրվել ՌԴ-ն ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու բանաձևը