Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի օդակայանում նրան դիմավորել են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և պաշտոնատար այլ անձինք:
Նախատեսվում է, որ Անկարայում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը և թուրք-ադրբեջանական համագործակցության հետագա խորացման հեռանկարը:
«Անադոլու» լրատվական գործակալությունը նշում է, որ Էրդողանը և Ալիևը մտքեր կփոխանակեն տարածաշրջանի զարգացումների և միջազգային թեմաների շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»․ Գյուլեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է»․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան