Մատչելիության հղումներ

«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»․ Գյուլեր


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արխիվ

Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար, երեկ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Շանլըուրֆա կատարած այցի ժամանակ՝ ընդգծելով՝ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»։

«Մենք մեր ներդրումն ենք ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում», - ասել է Գյուլերը:

Նա հիշեցրել է, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար»՝ շեշտելով՝ «աշխատում են նաև Լիբիայում և Ուկրաինայում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG