Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Աղդամ, հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այցի ընթացքում նրան ուղեկցում է որդին՝ Հեյդարը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, «Ալիևը ծանոթացել է Աղդամի շրջանի Քենգերլի գյուղում ընթացող շինարարությանը»։
Աղդամ մեկնելուց առաջ Ալիևը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 20-ը «պետական ինքնիշխանության օր» հռչակելու մասին։
2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից մեկ օր հետո, Արցախի իշխանություններն ընդունեցին զենքը վայր դնելու Բաքվի առաջարկը, որը փոխանցվել էր ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրացավ Արցախի անկման մեկ տարին