Իրանի հոգևոր առաջնորդ ու փաստացի ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը Իրանի հյուրին սպանել է Իրանի տարածքում, ուստի վրեժխնդրությունը իրենց պարտքն է։
«Այդ գործողությամբ հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը դաժան պատիժ կրելու պատճառ է ստեղծել և մենք մեր պարտքն ենք համարում վրեժխնդիր լինել նրա համար, ով նահատակի մահն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում», - ասել է Խամենեին։
Իսրայելը «Համաս»-ի առաջնորդի սպանության առնչությամբ որևէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս։
ԱՄՆ-ն և Եվրամիությունը «Համաս»-ը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ի առաջնորդը սպանվել է. Իրանը վրեժից է խոսում