Ալավերդիում շենքերի առաջին հարկերը դեռ հեղեղված են

Որոնողափրկարարական աշխատանքներ Լոռու մարզում, 26-ը մայիսի, 2024թ.

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տարբեր ավերածություններ կան, շենքերի առաջին հարկերը դեռ հեղեղված են։

Շենքերում նաև քաղաքացիներ կան, սակայն պարզ չէ, թե նրանք իրենց ցանկությամբ են շարունակում մնալ տներում, թե սպասում են տարհանմանը։ Փրկարարները շարունակում են նավակներով մարդկանց տարհանել։

«Ազատության» թղթակիցը տեղից հաղորդում է, որ Սանահին կայարանի թաղամասի՝ տեղացիներին հայտնի Կամչատկայի հատվածը փաստացի մեկուսացման մեջ է հայտնվել կամրջի փլուզման հետևանքով:

Փրկարարները սնունդ են փոխանցում մարդկանց։

Գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի