Մատչելիության հղումներ

Հանձնարարվել է տարհանված քաղաքացիներին տեղավորել հյուրանոցներում, ապահովել առաջին անհրաժեշտության կարիքները


Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը։

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը գլխավորությամբ նիստին քննարկվել է առաջացած իրավիճակը, վնասների չափը, հանձնարարվել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:

Նախարար Սանոսյանը հանձնարարել է համակարգված աշխատանք տանել կամուրջների փլուզումների հետևանքով մյուս բնակավայրերից կտրված թաղամասերի, բնակավայրերի բնակիչների մասով, նրանց ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։

Քննարկվել են նաև բնակավայրերի գազամատակարարման, ջրի և հոսանքի մատակարարման վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հանձնարարվել է նաև պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար՝ նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել վերջիններիս առաջին անհրաժեշտության կարիքները։

Գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG