Բաքվի օդանավակայանում ձերբակալել են գրող, ակտիվիստ, OC Media հրատարակության աշխատակից Սամադ Շիխիին: Այդ մասին հաղորդում է OC Media-ն՝ վկայակոչելով լրագրող Նուրլան Լիբրեին:
Ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին սոցցանցերում գրել է, որ Շիխին, ով Բաքվից օդանավով մեկնելու էր Թբիլիսի, իրեն հաղորդագրություն է ուղարկել ձերբակալության մասին:
Ձերբակալության մասին հաղորդում են Շիխիի այլ գործընկերներ և բարեկամներ ևս:
Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Սամադ Շիխին, ինչպես և նախօրեին կալանավորված լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովը, հանդես է գալիս հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի հետ խաղաղության:
Բահրուզ Սամադովը, հիշեցնենք, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանցի քաղաքագետ Սամադովը 4 ամսով նախնական կալանքի է ենթարկվելԱդրբեջանում վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ գիտնականն է ձերբակալվել՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով