Մատչելիության հղումներ

Abzas Media-ի խմբագիրն ահազանգում է ադրբեջանական բանտերում խոշտանգումների մասին


Abzas Media ադրբեջանական անկախ լրատվամիջոցի խմբագիր Ուլվի Հասանլի, արխիվ
Abzas Media ադրբեջանական անկախ լրատվամիջոցի խմբագիր Ուլվի Հասանլի, արխիվ

Abzas Media ադրբեջանական անկախ լրատվամիջոցի խմբագիր Ուլվի Հասանլին ահազանգում է ադրբեջանական բանտերում խոշտանգումների, կտտանքների մասին։

Մեկուսարանից ուղարկած նամակում լրագրողը մանրամասներ է պատմել կալանավորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, դաժան վերաբերմունքի մասին՝ պնդելով, որ բազմիցս դիմել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, օմբուդսմենին, սակայն «քայլեր չեն ձեռնարկվել»։

«Սկզբում միայն խոշտանգումների ձայներ էի լսում՝ ապտակներ, ոտքերով հարվածի ձայներ, հայհոյանքներ, վիրավորանքներ: Հետո ես իմ աչքով տեսա անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների դեպքեր՝ ծեծ (դեմքի և մարմնի ծանր վնասվածքներ), ձեռնաշղթաներով կալանավորին երկաթե ձողերով միջնորմներից կախում, բացի այդ, բանտարկյալին ստիպում են քնել բետոնե հատակին՝ մի ձեռքը ձեռնաշղթաներով կապած ոտքին՝ մահճակալի գլխին, իսկ մյուսը՝ ոտքին՝ մահճակալի ներքևի մասում։ Գիշերը 12 ժամ բանտարկյալին գլխիվայր կախում են, ձեռքերն ու ոտքերը երկաթյա ձողերին կապում ու երկաթե ձողերով և մահակով ծեծում»,- Meydan TV-ի հրապարակած նամակում գրում է անցած նոյեմբերից ճաղերի հետևում գտնվող Հասանլին։

Լրագրողը բանտային պաշտոնյաների անուններ է թվարկել, որոնք, ինչպես հայտարարում է, մասնակցում են կալանավորների նկատմամբ խոշտանգումներին։

Ադրբեջանի քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից «Թուրան» գործակալությանը փոխանցել են, որ լրագրողի պատմածները իրականությանը չեն համապատասխանում, «կալանավորներից կամ նրանց փաստաբաններից նմանատիպ բողոքներ չկան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG