Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ ակտիվիստ Վիդադի Իսկենդերլին, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Վկայակոչելով վտարանդի գործչի հարազատներին՝ լրատվամիջոցը փոխանցում է, որ Իսկենդերլին դանակահարվել է երեք դիմակավորված անձանց կողմից, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Թուրան»-ը հիշեցնում է, որ ընդդիմադիր գործիչը երկու տարի առաջ էլ էր հաձակման ենթարկվել, այն ժամանակ նա պնդել էր, որ տեղի ունեցածի պատվիրատուն Ադրբեջանի իշխանությունն է։
Վիդադի Իսկենդերլին հայտնի է սոցցանցերում Ալիևի վարչակազմի հասցեին իր կոշտ քննադատությամբ։
Մինչև Ֆրանսիա արտագաղթելը քաղաքական գործիչն Ադրբեջանում բազմիցս քրեական հետապնդումների է ենթարկվել, իսկ 2011 թվականին 3,5 տարվա ազատազրկման դատապարտվել՝ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձանաժողովի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում լրագրողների դեմ բռնաճնշումների հերթական ալիքն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ գիտնականն է ձերբակալվել՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով