Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորներ նամակ են հղել երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և երկրում դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրերը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինքենին վեց տասնյակ կոնգրեսականների դիմումի ադրբեջանցի խորհրդարանականների՝ իրենց ԱԳ նախարարին ուղարկած ծավալուն նամակում մասնավորապես ասված է. - «Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք է ստեղծվել: Վերջ տալով 30-ամյա օկուպացիային և անարդարությանը՝ Ադրբեջանն ապահովել է ոչ միայն իր ազգային շահերը, այլև միջազգային իրավունքի գերիշխանությունը: Այդ իրավիճակը Ադրբեջանին թույլ է տալիս ավելի ակտիվորեն նպաստել համամարդկային հիմնախնդիրների լուծմանը»:
Ապա պատգամավորներն անդրադառնում են հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք COP29-ին, ինչը, ըստ նրանց, միջազգային խաղաղության և զարգացման վերաբերյալ Ադրբեջանի տեսակետին աշխարհի պետությունների մեծ աջակցության ապացույց է, և պնդում են, թե «որոշ շրջանակներ, օգտվելով նրանից, որ Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, հանգել են Ադրբեջանին ինչ-որ հարց ընդունել պարտադրելու մտքին»: Այդ նախաձեռնությունից է բխում նաև Բլինքենին ամերիկացի կոնգրեսականների դիմումը, պնդում են ադրբեջանցի պատգամավորները՝ հավելելով, թե այն «պարունակում է ռասայական խտրականություն՝ լի զրպարտությամբ, հակասում է երկխոսության ոգուն, պատերազմական հանցագործների ազատ արձակման և Հայաստանի ռազմականացման կոչ է անում», և կրկնելով Ադրբեջանի նախագահի այն վարկածը, թե «Պետդեպարտամենտում իրենք իրենց Ադրբեջանին ուղղված սպառնալիքներով նամակ են գրում»:
Նամակին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի մասին առայժմ չի հաղորդվում:
Նախօրեին Ադրբեջանի նախագահն էր քննադատել Միացյալ Նահանգներին և մասնավորապես Բլինքենին՝ հայտարարելով. - «Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքվի պնդմամբ՝ Երևանը «հարատև խաղաղություն չի ուզում»Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակԱլիևը զգուշացնում է Հայաստանին «չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները», Երևանն արձագանքում էՈւղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել էին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի մասնակցությամբ։ Ավարտին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն խոստացել էին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ամենասեղմ ժամկետում Խաղաղության պայմանագիրը կնքելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բլինքենը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբՄիրզոյանը և Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ