Վաղվանից Ադրբեջանում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Ըստ Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկությունից 23 օր առաջ, ավարտվում՝ քվեարկության մեկնարկից 24 ժամ առաջ։
Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ին նշանակված Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կսկվի օգոստոսի 9-ին և կավարտվի օգոստոսի 31-ին՝ ժամը 08:00-ին։
Ըստ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովի՝ ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ընտրություններում առաջադրվել է 1500-ից ավելի թեկնածու. Ժողճակատը շարունակում է բոյկոտը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում 55 ընտրատեղամաս է բացվելու