Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան․ «Նպատակս է է՛լ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական հարաբերությունները» 

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյուն

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպանը հայտարարում է՝ իր նպատակն է է՛լ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական հարաբերությունները։

Բիրոլ Աքգյունը գրառում է կատարել X-ում՝ հավելելով, որ դեսպանի պաշտոնում կշարունակի նպատաստել «եղբայրական հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա»։

Աքգյունը նախկինում ղեկավարել է Թուրքիայի կրթական հիմնադրամը։

Նրա պաշտոնավարման օրոք կառույցը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել, ըստ թուրքական աղբյուրների, մոտ 17 միլիոն դոլարի վատնման կասկածանքով։ Այս գործով Թուրքիայում աղմուկ հարուցած դատավարությունը դեռ շարունակվում է։

Բիրոլ Աքգյունն Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպանի պարտականությունները կստանձնի հաջորդ ամիս, դեսպանը Բաքու կժամանի փետրվարին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին»․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել