Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպանը պարտականությունները կստանձնի փետրվարին


Բիրոլ Աքգյուն
Բիրոլ Աքգյուն

Բիրոլ Աքգյունն Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպանի պարտականությունները կստանձնի հաջորդ ամիս, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ դեսպանը Բաքու կժամանի փետրվարին։

2024-ի դեկտեմբերին թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդեցին, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջիին այդ պաշտոնում կփոխարինի ''Маариф'' կրթական հիմնադրամի նախագահ Բիրոլ Աքգյունը։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան:

Ջահիթ Բաղջին այն ժամանակ հայտարարեց, որ Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG