Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Մինսկ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով, արխիվ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 2-ին ժամանել է Մինսկ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թե ինչ օրակարգով է Ասադովը Մինսկում, դեռ չի հաղորդվում։

Օրեր առաջ Գոլովչենկոն Երևանում էր՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին։

Բելառուսն ու Ադրբեջանը նախկինում հաջողությամբ համագործակցել են հատկապես ռազմական ոլորտում։ Մինսկը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից, վաճառել է այդ թվում «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոյի խոսքով՝ պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել