Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հաղորդում է APA գործակալությունը։
Դատարանի որոշմամբ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները համապատախանում են երկրի Սահմանադրությանը։
Ավելի վաղ իրավապաշտպան կառույցներն ու ադրբեջանցի ընդդիմադիրները հայտարարել էին քվեարկության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումների մասին։ Նոր գումարման Միլի մեջլիսի առաջին նիստը կայանալու է երկու օրից՝ սեպտեմբերի 23-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ