Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի մասնագետները ժամանելու են Բրազիլիա՝ մասնակցելու Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերի վերծանմանը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերը։
Սև արկղերը Բրազիլիա կհասնեն երեքշաբթի օրը։
«Աշխատանքների ավարտից հետո ստացված տվյալները կփոխանցվեն Ղազախստանի ավիացիոն միջադեպերի վարչության տնօրինությանը՝ մարմնին, որը պատասխանատու է այս վթարի հետաքննության համար՝ համաձայն վթարների հետաքննության միջազգային կանոնադրության», - հայտնել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերը:
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը Ռուսաստանին պահանջներ է ներկայացնում, ռուս պաշտոնյաներին մեղադրում «կատարվածը կոծկելու փորձերի մեջ»Ղազախստանն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է ԲրազիլիաԱդրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջումԱլիևը մի քանի փաստ է ներկայացրել. Գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռը վնասվել էՊուտինն ու Ալիևը երկրորդ զրույցն են ունեցել ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ