Ադրբեջանի ևս մեկ ընդդիմադիր ուժ՝ «Մուսավաթ»-ը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Azerbaijan -- voting at parliamentary elections in Astara-01Sep2024

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվում է ընդունել քվեարկության արդյունքները։

Կուսակցությունը պնդում է, որ ընտրություններն անցել են «ազատ և արդար քաղաքական մրցակցության, ժողովրդավարական միջավայրի բացակայության, խոսքի ազատության սահմանափակումների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իշխանության քննադատների նկատմամբ բռնաճնշումների պայմաններում»:

Քաղաքական ուժը հայտարարում է նաև, որ քվեարկությունն ուղեկցվել է «զանգվածային խախտումներով, բազմակի քվեարկություններով, լցոնումներով, դիտորդների նկատմամբ ճնշումներով»։

«Կուսակցությունը ոչ ազատ, ոչ արդար, ոչ ժողովրդավարական և ժողովրդի կամքը չարտացոլող ընտրությունների հիման վրա ստեղծված Միլի մեջլիսը օրինական օրենսդիր մարմին չի համարում»,- ասված է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։

  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատար է Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Այն ստանում է խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։
  • Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը, իր հերթին, կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ընտրախախտումների մասին ահազանգեր կան