Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։

Ադրբեջանական ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նստաշրջանում Բայրամովը ելույթով է հանդես գալու, մասնակցելու է մի շարք այլ միջազգային միջոցառումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու օտարերկրյա պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Այսօր Միացյալ Նահանգներ է մեկնել նաև Հայաստանի վարչապետը։ Արդյոք արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցելու է նստաշրջանին՝ չի հաղորդվում։

2022-ին վարչապետին Նյու Յորքում նաև արտգործնախարարն էր ուղեկցում, իսկ անցած տարի հենց Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից։

Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ - ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։ Առիթն էլ կարող էր դառնալ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կհանդիպե՞ն Միրզոյանն ու Բայրամովը․ ԱՄՆ նախաձեռնողականությունն ու կողմերի լռությունը