«Մենք շատ հստակ ենք նախագահ Ալիևի հետ՝ ժամանակն է խաղաղության», ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, լսումների ժամանակ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեսիջ է փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր սպասվելիք այցի ժամանակ։
Օ՛Բրայենը շեշտել է՝ խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի հարցն է։
Ընդգծելով, որ այդ բոլոր երկրները հիմա արտահանում են իրականացնում Չինաստանով, կամ Ռուսաստանով՝ պետքարտուղարի տեղակալը նկատել է՝ որպես այլընտրանքային ճանապարհ դրանք դրանք կարող են իրականացվել Ադրբեջանով։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ, կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Խաղաղության պայմանագիր կնքելու ու պատերազմի հետևանքները վերացնելու ժամանակն է», - հայտարարել է Օ՛ Բրայենը։
Պետդեպարտամենտը երեկ հաղորդեց, որ Ջեյմս Օ՛Բրայենը, հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի. Ջեյմս Օ’Բրայեն