«Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի պատճառով Եվրամիության անդամ մի շարք երկրներ դաշինքի ղեկավարությունից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, գրում է Financial Times-ը։
Բրիտանական լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան պատրաստվում են հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես գալ Վրաստանի կառավարության դեմ պատժամիջոցների նախաձեռնությամբ մասնավորապես առաջարկելու են վերացնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը, ինչպես նաև ֆիզիկական անձանց դեմ նպատակային պատժամիջոցներ և ԵՄ-ի միջոցների սառեցում։
«Եվրոպական մայրաքաղաքները քննարկում են Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ»,- գրում է Financial Times-ը։
Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահը վետոյի ենթարկեց աղմկահարույց օրենքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի նախագահի վետոն հնարավորություն է տալիս քննարկել օրենքը. Միշել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը․ ԱՄՆ պետդեպարտամենտ