Թափանցիկության մասին օրենքի վրա {Վրաստանի} նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հետագա քննարկման հնարավորություն է տալիս, սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին ու առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից։
«Այս օրենքն իր ներկայիս տեսքով չի համապատասխանում Եվրամիության արժեքներին և ուղուն», - գրել է Շառլ Միշելը՝ հավելելով, որ ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի կողմից մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա (կողմ է քվեարկել 84 պատգամավոր):
«Օրենքը ոչ մի փոփոխության կամ բարելավման ենթակա չէ։ Այս օրենքը պետք է հետ կանչվի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Օտարերկրյա գործակալների» մասին անունն ստացած օրենքն ընդունվել է՝ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին։