Լույս է տեսել «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի նոր ալբոմը, որ կոչվում «Armenian Scotch» եւ նվիրվում է խմբի 30-ամյա գործունեությանը, ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի 140 եւ շոտլանդացի գրող Ռոբերտ Բըրնսի 250 ամյակներին:
Նոր ձայնասկավառակում տեղ են գտել «Բամբիռ»-ի տարբեր շրջանների 18 կատարումներ, որոնցից 17-ի երաժշտության հեղինակը Ջազն է` Գագիկ Բարսեղյանը: Որպես խոսքեր` օգտագործվել են Թումանյանի եւ Բըրնսի տեքստերը: «Armenian Scotch»-ը ձայնագրվել է Նարեկացի Արվեստի միության աջակցությամբ:
Առաջիկայում «Բամբիռ»-ը ծրագրում է համերգով հանդես գալ, նաեւ նկարահանել տեսահոլովակ:
Առաջիկայում «Բամբիռ»-ը ծրագրում է համերգով հանդես գալ, նաեւ նկարահանել տեսահոլովակ: